«Նեմեսիսի» արձանը պե՞տք է հեռացվի․ ԱԳ փոխնախարարը պարզաբանում է

«Նեմեսիսի» արձանը պե՞տք է հեռացվի․ ԱԳ փոխնախարարը պարզաբանում է

Որևէ նոր բան, քան կա ԱԳՆ տարածած հաղորդագրություններում, ասել չեմ կարող։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանը պետք է ապամոնտաժվի՝ ԱԳ փոխնախարարը նշեց, որ այս կապակցությամբ նախարարությունը կներկայացնի իր մոտեցումները։

«Դուք գիտեք՝ վարչապետի հայտարարությունն ԱԺ-ում դրա հետ կապված։ Արձանը տեղադրվել է ՏԻՄ որոշմամբ, և պետք է հետևել նոր զարգացումներին»,- նշեց նա։

Հարցին, թե սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա ազդեցություն չի՞ ունենա, Մնացական Սաֆարյանը պատասխանեց՝ այս փուլում այդ հարցը զարգացման գործընթացում է, ուստի ավելի նպատակահարմար է դիմել ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Լիա Սարգսյան