Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում Բելառուսը պատերազմում կներքաշվի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը կարող է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ մտնել միայն այն դեպքում, եթե նրա դեմ ագրեսիա սկսվի։ Այս մասին գրում է բելառուսական «Բելտա» պետական հրատարակությունը։
«Մեզ միայն մի կերպ կարող են ներքաշել պատերազմի մեջ՝ եթե ագրեսիա սկսվի մեր դեմ, եթե սկսեն մեր դեմ կռվել, ուստի ես զգոն եմ»,-ասել է Բելառուսի նախագահը:
Միաժամանակ Լուկաշենկոն հավելել է, որ «հազար անգամ ասել է, որ Ուկրաինայում կռվելու պլաններ չունի»։
Նրա խոսքով, բելառուսները «գենետիկորեն չեն ընդունում պատերազմը», սակայն այժմ «տեղեկատվական պատերազմ» է, և պետք է «լավ արձագանքել», «հանգիստ արձագանքել, բայց չարդարանալ»։
Լուկաշենկոն նաև հավելել է, որ բելառուսական ընդդիմությունն այժմ կամավորական ջոկատներ է ստեղծում Ուկրաինա մեկնելու համար։