Թեստ․ հիշու՞մ եք «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի հերոսներին

Սահմանեմերձ գյուղի բնակիչ Աթանես Ղամբարյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերի է ընկել ու հայտնվել սահմանի մյուս կողմում՝ Թուրքիայում։ Նա երազում է վերադառնալ հայրենիք, որ Արաքս գետի մյուս ափին է։ Սահմանապահ Արմենը, որ սիրահարված է Ղամբարյանի դստերը՝ Սեդային, տեսնում է գետի մյուս ափին գտնվող Ղամբարյանին ու ճանաչում։ Ղամբարյանը գետն է նետվում, որ փրկի խեղդվող Փիրուզային, ու հայտնվում է մյուս ափին՝ հայրենիքում։