Մասնագետը նշել է երիտասարդացման արդյունավետ միջոցի մասին

Կալորիաների ընդունման 500-750 կկալով կրճատումն օգնում է օրգանիզմի երիտասարդացմանը։ Այս մասին գրել է Комсомольская правда-ն՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Օքսանա Դրապկինային։
Բժիշկը նշել է, որ կալորիականության սահմանափակումը երիտասարդացման մեթոդ է, որի արդյունավետությունն ապացուցված է։
Այս մոտեցումը կարող է օգուտներ տալ նույնիսկ այն դեպքում, եթե հետևում եք դիետային միայն ամիսը մի քանի օր: