6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թայվանի ափերի մոտ 6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

ԱՄՆ Ցունամիի նախազգուշացման ազգային կենտրոնի տվյալներով՝ ցունամիի նախազգուշացում չի հայտարարվել։

Reuters-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են Թայբեյ քաղաքում։