Չգիտեմ, հայրս ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե ոչ․ Վագիֆ Խաչատրյանի դուստր

Ադրբեջանի իշխանությունն ինչ ներկայացրել է՝ կեղծ է։ Այս մասին այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերան։

«Երիտասարդ տարիքի նկար են տեղադրում, ասում, որ հայրս է, այդպես չէ, այդ նկարում հայրս չէ։ Օգնեք, որ հայրիկիս ողջ և առողջ վերադարձնենք»,-ասաց նա:

Դուստրը նշեց, որ Կարմիր խաչից մեկ անգամ են իրենց զանգել, ասել, որ հայրը Բաքվի հիվանդանոցներից մեկում է։

«Հայրս հանցագործ չէ, նա շատ հավասարակշռված մարդ է։ Նաև հայրս Սամվել Բաբայանի վարորդը չի եղել։ Ադրբեջանցու ցուցակում բոլորն էլ կան։ Հայրս շատ վատ առողջական վիճակում էր, պետք է բաց վիրահատություն տաներ, ես չգիտեմ՝ հարյս ո՞ղջ է, սիրտը դիմացե՞լ է, թե ոչ»,-նշեց դուստրը։

Մանրամասները՝ տեսանյութում