«Ծագող աստղի հետ», «Լավագույնի հետ»․ Մխիթարյանն ու Սպերցյանը գովասանքի խոսքեր են հրապարակել (լուսանկարներ)

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը միմյանց հասցեին գովասանքի խոսքեր են հրապարակել։
Մխիթարյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում Սպերցյանի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու կից գրել. «Ծագող աստղի հետ»։
Իր հերթին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն իր ինստագրամյան էջի սթորի բաժնում հրապարակել է Հենոյի հետ նույն նկարն ու կից գրել. «Լավագույնի հետ»:
Հունիսի 14-ին նրանք, ի թիվս այլոց, մասնակցել էին հայտնի ֆուտբոլային մեկնաբան ու լրագրող Նոբել Առուստամյանի հարսանիքին։