Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը

Լուկաս Զելարայանը կարող էր խփել Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկը

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երևանում ընդունել էր Լատվիային: Հանդիպումն ավարտվել է մեր թիմի հաղթանակով՝ 4-1 հաշվով։

Խաղի 52-րդ րոպեին կիսապաշտպան Լուկաս Զելարայանը կարող էր դառնալ Հայաստանի ընտրանու պատմության լավագույն գոլերից մեկի հեղինակը, սակայն սեփական կիսադաշտից կատարած հարվածից գնդակն անդրադարձից հետո դիպչել է հորիզոնական դարպասաձողին։

Մեր ընտրանին օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

Աղբյուրը՝ Armsport.am: