Վլադիմիրի մարզում վթարի է ենթարկվել ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսը. 1 մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Վլադիմիրի մարզում վթարի է ենթարկվել  ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսը. 1 մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել (տեսանյութ)

Վլադիմիրի մարզում վթարի է ենթարկվել Կոստրոմայի ուսուցիչներին տեղափոխող ավտոբուսը. 1 մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել։ Ուսուցիչները և ուղեկցող անձինք մեկնել են Մոսկվա՝ Ուսուցչի և դաստիարակի համար նախատեսված տարվա ամփոփիչ միջոցառումներին: Ավտոբուսի վարորդը չի կարողացել արգելակել և բախվել է կանգնած բեռնատարին։ Վարորդը մահացել է, 22 ուղևոր տեղափոխվել է Ալեքսանդրովսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոց, ևս վեցը սեփական ուժերով տեղափոխվել են Սերգիև Պոսադի հիվանդանոց։ 

Ավտոբուսում եղել են Կոստրոմայի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ և ուսուցիչներ։

Տեսանյութն՝ այստեղ