Ուկրաինա-Հայաստան հանդիպումը՝ առանց Հարոյանի, Սպերցյանի, Ադամյանի

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը՝ առանց Հարոյանի, Սպերցյանի, Ադամյանի

Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերսկում է ելույթները։ Սպասվող հանդիպումը կկայանա վաղը, Երևանում, Ուկրաինայի հետ։

Այսօր նախաղաղային ասուլիսի ժամանակ պարզ դարձավ, որ մեր հավաքականի պաշտապան Վարազդատ Հարոյանը, հարձակվող Սարգիս Ադամյանն ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վաղը դաշտ դուրս չեն գալու։
Հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը նշեց, որ Վարազդատ Հարոյանը մեզ համար կարևոր խաղացող է, և եթե նա վաղը հանդես գար, մեր թիմի համար ավելի հեշտ կլիներ։

«Վաղը նա չի կարող մեզ օգնել, մեզ կմիանա Իռլանդիայի հետ հանդիպման ժամանակ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ բացը լրացնել կարողանանք»,-ասաց Մկոյանը։

Խոսելով մեր հավաքական հրավիրված խաղացողների մասին՝ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շեշտեց, որ հետևում է բոլոր այն ֆուտբոլիստների խաղերին, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի հավաքական և հարցին, թե օրինակ ինչո՞ւ չի հրավիրվել Արթուր Քարտաշյանը Կիպրոսից, վերջինս պատասխանեց․

 «Որովհետև ես նպատակահարմար համարեցի հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնք արդեն հրավիրված են։ Իսկ եթե ավելի կոնկրետ պատասխան եք սպասում, ապա այս պահին հրավիրված ֆուտբոլիստներն իմ կարծիքով ավելի ուժեղ են»։

Հարցին, թե ո՞րն է Սարգիս Ադամյանին չհրավիրելու պատճառը, իսպանացի մարզիչը նկատեց․ «Սաքոն այն տղան է, որին բոլորս սիրում և գնահատում ենք, բայց եթե ուղիղ պատասխան եք ուզում՝ ասեմ, որ նրա բացակայության պատճառը հենց ինքն է, զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ»։

Սպերցյանի բացակայության մասին Կապառոսը նշեց, որ այս խաղին Սպերցյանի հետ հույսեր կապել չի կարող, քանի որ նախորդ խաղին դեղին քարտ է ստացել։ Գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ Սպերցյանին փոխարինողը շատ լավ իրեն կդրսևորի։

Լիաննա Թորոսյան