Արցախից բռնի տեղահանված ավելի քան 76000 անձանցից պետությունը կեցավայր է տրամադրել 17 153-ին

Արցախից բռնի տեղահանված ավելի քան  76000 անձանցից պետությունը կեցավայր է տրամադրել 17 153-ին

Ժամը 20։00-ի դրությամբ՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 76,407 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 15,914 տրանսպորտային միջոց։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ շեշտելով, որ ժամը 19։00-ի դրությամբ հաշվառում է ստացել 55,248 անձ։ Այս պահի դրությամբ 17,153 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։ Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ տեղաբաշխվել է 1958 տեղահանված անձ։ Վայոց Ձորի մարզում տեղահանված անձնացից 1071-ի կեցության հարցն է լուծվել, Գեղարքունիքի մարզում` 1542-ի, Տավուշում` 797-ի, Արագածոտնում՝ 988-ի, Արարատում՝ 3665-ի, Արմավիրում՝ 1231-ի, Լոռիում՝ 663-ի, Կոտայքի մարզում՝ 4156-ի, Շիրակում՝ 783-ի։