Би 2-ը` Երևանում. անակնկալ հյուրը, հանդիսատեսի արձագանքը պատերազմի մասին երգին (տեսանյութ, լուսանկարներ)

Би 2-ը` Երևանում. անակնկալ հյուրը, հանդիսատեսի արձագանքը պատերազմի մասին երգին (տեսանյութ, լուսանկարներ)

Երևանում կայացավ ռուսական հանրահայտ Би 2 ռոք խմբի մենահամերգը։

Այն պետք է կայանար դեռ աշնանը, սակայն հետաձգվեց Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի պատճառով։

Համերգին հանդիսատեսին նաև անակնկալ էր սպասվում. Այս օրերին Երևանում է գտնվում հայտնի երգչուհի Թամարա Գվերդցիտելին, որին ռոք խմբի մենակատարն այսօր հանդիպել է հենց այստեղ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փորձերի ժամանակ։ Եվ հրավիրել իր հետ ելույթ ունենալ. Գվերդցիտելին սիրով համաձայնել է։ Ի դեպ, երգում պատերազմի ավարտի մասին տողեր կան և դրանք հանդիսատեսը, մեծամասնությունը ռուսներ, ծափերով ողջունեցին։

Մանրամասները տեսանյութում