Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը պատրաստ են խաղաղապահ զորքեր ուղարկել Ուկրաինա

Եվրոպական մի շարք երկրներ պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա՝ զինադադար ապահովելու համար, սակայն ԱՄՆ աջակցությունը կպահանջվի։ Այս մասին «Bloomberg» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Էրիկ Լոմբարդը, գրել են ԶԼՄ-ները։
«Մենք տեխնիկական քննարկումներ ենք սկսել Ուկրաինայի հարցով։ Ընդհանուր համաձայնություն կա, որ եվրոպացի զինվորներ պետք է ուղարկվեն Ուկրաինա՝ հրադադարը երաշխավորելու համար»,- ասել է Լոմբարդը։
Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են դրան, և ԵՄ այլ երկրներ նույնպես ներդրում կունենան։ «Զինադադարի հաստատումից հետո զինվորները կժամանեն այն ապահովելու համար»,- ընդգծել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը։