Արմավիրում աներոջը սպանած տղամարդու կինն հարազատ հորաքրոջ աղջիկն է․ վերջինս նախկինում փորձել է կնոջը կրակել․ մանրամասներ

Արմավիրում աներոջը սպանած տղամարդու կինն հարազատ հորաքրոջ աղջիկն է․ վերջինս նախկինում փորձել է կնոջը կրակել․ մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Լաերտ Հարությունյանը սպանել է աներոջը, իսկ նրա կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային վիրավորումներց հիվանդանոց են տեղափոխվել զոքանչն ու աներորդին։ 

MediaHub.am-ի տեղեկություններով` սա առաջին դեպքը չէ, որ Հարությունյանը խնդիր է ունենում օրենքի հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջինս նախորդ տարի նույն զենքով սպառնացել էր կնոջը, ով աստիկանություն էր դիմել։ 

Նշենք, որ Հարությունյանի կինն իր մերձավոր ազգականն է՝ հորաքրոջ աղջիկը և ստացվում է, որ վերջինս սպանել է հորաքրոջ ամուսնուն և հրազենային վիրավորում հասցրել հորաքրոջն ու հորաքրոջ որդուն։