Ինչո՞ւ եք այդքան վախեցած. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Լսեցինք ձեր կողմից կիրթ, կառուցողական որակավորում ստացած Ալիևի հայտարարությունը ու ձեր խեղճ ու կրակ պատասխանը։ Ինչո՞ւ եք այդքան վախեցած։ «Արձանագրել» բառը շատ եք սիրում ու ասում, որ Ալիևը բոլոր առաջարկները մերժում է, հիմա էլ նոր բան եք առաջարկում՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման պայմանագիր։  Անկեղծ ասեք, միամի՞տ եք, թե ուրիշ բան, Ալիևը ձեզ թո՞ւյլ է տալու վերահսկել Ադրբեջանի սպառազինությունը։ Չեք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է, ինքդ էլ ես ձախողված։ Այս հարցն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ 

Նշենք, որ նրա հարցի ժամանակ, երբ Քոչարյանն անցավ «դու»-ով դիմելաձևին, որոշ ՔՊ-ական պատգամավորներ տեղերից սկսեցին բարձր խոսել, հակադարձել Քոչարյանին:

«Ես խորհուրդ կտայի Ձեզ հաջորդ անգամ այդ նույն հարցը փորձել հանգավորել, որպեսզի ոտանավոր դառնա և գուցե որոշակի դիտումներ և հետաքրքրություն առաջացնի։ Եվ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դպրոցական հանդեսում չեք»,- պատասխանեց Փաշինյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այդ ընթացքում փորձում էր կարգի հրավիրել իր որոշ գործընկերներին:

Մանրամասները՝ տեսանյութում