Հռոմի Ֆրանցիսկոս պապը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար (տեսանյութ, լուսանկար)

Հռոմի Ֆրանցիսկոս պապի դագաղը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար:
Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալները ներկա են եղել արարողությանը։
Կադրերն այստեղ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարմինը պարունակող դագաղը բերվել է Սուրբ Պետրոսի տաճար, հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։
Հավատացյալները հնարավորություն կունենան վեհափառին հրաժեշտ տալ տաճարում մինչև ուրբաթ ներառյալ, հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը։
Կարդինալները հրաժեշտ են տվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Սուրբ Պետրոսի տաճարում, հավատացյալների ամբոխը՝ դրսի հրապարակում։
Կադրերն այստեղ