Ձեր հետևից գալու են, եթե էս գիշեր չէ, վաղը գիշեր են գալու․ Վահագն Ալեքսանյան

Մեզ անընդհատ հասնում են տարատեսակ ինֆորմացիաներ, որ ՀՀ քաղացիներից բուժհաստատություններում աշխատակիցները, բժիշկները կամ ոչ միայն, կանխիկ գումարներ են կորզում, անկախ նրանից քաղաքացին ենթակա է պետպատվերով բուժման, թե ուղղակի պետք է վճարում կատարի և բուժվի, կանխիկով գումարներ են ուզում։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Սիրելի քաղաքացիներ, եթե ձեզնից  բուժհաստատությունից կանխիկ 10 դրամ են ուզում, դա կոռուպցիոն դրսևորում է»,- ասաց նա։ 

Ալեքսանյանը կոռուպցիոներներին հիշեցրեց՝  անկախ ամեն ինչից պատասխանատվության են ենթարկվելու։ 

«Ձեր հետևից միանշանակ գալու են, եթե էսօր գիշեր չգան, վաղը գիշեր կգան: Ես ամեն ինչ անելու եմ, որ ձեր հետևից գան, որովհետև ձեր հետևից պետք ա գալ»։

Վերջում Ալեքսանյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին․ «Այստեղ ինչ-որ թուղթ է, վերնագրված է՝ «Սերժ Սարգսյանի և իր տերերի խոսակցությունը»։ Երկար, օտարալեզու տեքստ է, չեմ ասի, թե որ լեզվով, տառատեսակ բառապաշար է, չեմ ուզում թարգմանել։ Միայն վերջում Սերժ Սարգսյանի պատասխանն է, որը եթե բառացի թարգմանեմ, կհնչի մոտավորապես այսպես՝ լսում եմ, ընկեր մայոր»։

Մանրամասները՝ տեսանյութում