Ռուսաստանի փոխչեմպիոն Սպերցյանը 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է ճանաչվել

Ռուսաստանի փոխչեմպիոն Սպերցյանը 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանն է ճանաչվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպաններից մեկն է ճանաչվել:

Թեկնածուների թվում են եղել Դանիլ Պրուցևը («Սպարտակ») և Անտոն Միրանչուկը («Լոկոմոտիվ»):

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը 29 խաղում դարձել է 11 գնդակի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

«Կրասնոդար»-ը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության փոխչեմպիոն:

Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին