Սեդա Սաֆարյանի վարորդ-ամուսինը ծիծաղելի վիճակում է հայտնվել

Սեդա Սաֆարյանի վարորդ-ամուսինը ծիծաղելի վիճակում է հայտնվել

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն իրեն վարորդ է գրանցել սեփական ամուսնուն: Այդ մասին դեռ երեկ մամուլում հրապարակում է եղել:

MediaHub-ին հայտնի դարձավ, որ այս տեղեկության հանրայնացումից հետո Սեդա Սաֆարյանի ամուսինը, որ հայտնվել է ծիծաղելի վիճակում, Սահմանադրական դատարանի վարորդների մոտ արդարացել է՝ ասելով, թե ինքը հո հասարակ վարորդ չէ՞, այլ նաև թիկնապահը: Սակայն իրավիճակը դա չի փրկել, քանի որ ի սկզբանե նրան «գարաժում» չեն ընդունել և մշտապես Սաֆարյանն ու վերջինիս ամուսինը խոսակցությունների թեմա են եղել:

Ի դեպ, նախօրեին Ստյոպա Սաֆարյանի քույրը ևս մեկ սկանդալի կենտրոնում է հայտնվել. պարզվում է, տիկինը շարունակում է զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էր ահազանգել.

«Զավեշտը նաև այն բանում է, որ բացի նրանից, որ նա չգիտի, որ չի կարելի դա անել, այլ նաև չգիտի, որ դատավոր դառնալու պահից իր փաստաբանական արտոնագիրը կասեցված է և այս վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության»,- գրել էր Աթանեսյանը: