Խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս փոխել սեռը 16 տարեկանում

Խորհրդարանն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս փոխել սեռը 16 տարեկանում

Շոտլանդիայի խորհրդարանը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս իրավաբանորեն փոխել սեռը 16 տարեկանում. այդ մասին հաղորդում է Sky News-ը:

Երկու օր տևած քննարկումներից հետո վիճահարույց գենդերային ճանաչման բարեփոխումների օրինագիծն ընդունվել է 86 կողմ, 39 դեմ ձայներով, որն էլ նախատեսում է նվազեցնել փաստաթղթերում սեռը փոխելու տարիքը՝ 18-ից 16 տարեկան։