Բունդեսթագի պատգամավորը հայտարարել է Գերմանիայի համար ռուսական գազի անհրաժեշտության մասին

Եթե անգամ Գերմանիայի գազապահեստարանները ներկայումս բավարար չափով լցված լինեն, ձմեռային շրջանի համար 55%-ը չի բավարարի. այդ մասին հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» Բունդեսթագի պատգամավոր Յան Նոլտեն՝ հավելելով, որ Գերմանիան ապագայում կշարունակի Ռուսաստանից գազի կարիք ունենալ։
«Եթե անգամ գազի պահեստարաններն այս պահին բավականաչափ լիքն են, 55 տոկոսը բավարար չէ ձմռանը։ Մեզ պետք է առնվազն 90%: Կարծում եմ, որ ոչ միայն Գերմանիայում, այլև արևմտյան այլ երկրներում մարդիկ աստիճանաբար գիտակցում են, որ ոչ թե ինչ-որ անիրատեսական էմբարգոյի սպառնալիքներն են տանում դեպի նպատակը, այլ միայն խելամիտ քննարկումներ են պետք հակամարտության բոլոր կողմերի հետ։ Գերմանիան ապագայում կշարունակի ռուսական գազի կարիքը ունենալ», - ասել է նա։
Բացի դրանից, Բունդեսթագի պատգամավորը հույս է հայտնել, որ «Հյուսիսային հոսքի» շուրջ խնդիրները կլուծվեն։
Հունիսի 16-ին Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը խոստովանել է, որ Nord Stream-ի տուրբինների վերանորոգման հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել ամբողջ նախագծի դադարեցմանը։ Դիվանագետը նշել է, որ Գերմանիայի համար դա համեմատելի է աղետի հետ։
Հունիսի 14-ին և 15-ին «Գազպրոմը» հայտարարեց սկզբից երկուսի, այնուհետև «Հյուսիսային հոսք»-ին սպասարկող ևս մեկ գազի պոմպակայանների աշխատանքը դադարեցնելու մասին: Ընկերությունը նշել է, որ դա, մասնավորապես, պայմանավորված է Siemens-ի կողմից տուրբինը վերանորոգումից հետո վերադարձնելու մերժմամբ։ Արդյունքում Բալթիկ ծովի հատակով գազի պլանային մատակարարումները կրճատվում են օրական 100 միլիոն խորանարդ մետրով:
Siemens-ի շարժիչները Կանադայում գտնվում են տեխնիկական սպասարկման փուլում, հայտնում է Bloomberg-ը։ Ընկերությունը չի կարող դրանք վերադարձնել հակառուսական պատժամիջոցների պատճառով։ Հունիսի 16-ին Գերմանիայի էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բանակցություններ է վարում Կանադայի կառավարության հետ շարժիչների վերադարձի շուրջ։