Իրանի հյոուպատոսը Գորիսում խոսել է հայ-իրանական հարաբերությունների առավել զարգացման մասին

Իրանի հյոուպատոսը Գորիսում խոսել է հայ-իրանական հարաբերությունների առավել զարգացման մասին

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։

Համայնքապետ Առուշանյանը և Մորթեզա Աբեդի Վարամենին մտքեր են փոխանակել համատեղ մշակութային միջոցառումների, մասնավորապես՝ փառատոնների կազմակերպման վերաբերյալ:
 

Կողմերը կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների դերը երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման և փոխադարձ ճանաչողության խորացման գործում:
 

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Գորիսի և իրանական քաղաքներից մեկի միջև քույր քաղաքներ դառնալու գաղափարը:
 

Առուշանյանը և Վարամենին հույս են հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը և պաշտոնապես ամրագրել երկու քաղաքների միջև հաստատված ջերմ հարաբերությունները: