Ռուսաստանում առաջարկում են բժիշկների և ուսուցիչների համար զորակոչից տարկետում տրամադրել

Ռուսաստանում առաջարկում են բժիշկների և ուսուցիչների համար զորակոչից տարկետում տրամադրել

Ռուսաստանում առաջարկում են զորակոչից տարկետում տրամադրել Ռուսաստանի գյուղական բնակավայրերի և փոքր քաղաքների դպրոցների ուսուցիչներին և բուժաշխատողներին։ Ինչպես պարզել է «Իզվեստիան», նման օրինագիծ Պետդումա կներկայացվի հոկտեմբերի 17-ին։

«Գյուղական բնակավայրերում և փոքր քաղաքներում սոցիալապես հարմարավետ միջավայրի պահպանման կարևորագույն մասնագիտությունների մասնագետները (բժիշկներ, բուժքույրական անձնակազմ, դպրոցի ուսուցիչներ) ներկայումս կարող են զորակոչվել զինվորական ծառայության»,- ասվում է օրինագծի պարզաբանման մեջ, որը հասանելի է խմբագիրներին։

Նշվում է, որ դպրոցական կրթական համակարգում այսօր առկա է կին և տղամարդ ուսուցիչների անհավասարակշռություն։ Փաստաթղթում նշվում է, որ կրթության նախարարության վիճակագրության համաձայն՝ դպրոցական կրթական համակարգում աշխատող ավելի քան 2 միլիոն մարդկանցից մոտ 337 հազարը տղամարդիկ են, այսինքն՝ 16%-ից պակաս։