Եղիսաբեթ II-ի մեքենան աճուրդում վաճառվել է 43 հազար ֆունտ ստեռլինգով

Եղիսաբեթ II թագուհու Jaguar X-Type-ն աճուրդում վաճառվել է 43 հազար ֆունտով։
Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է` որպես «զմրուխտե կրակ», անցել է առնվազն 75,000 մղոն և ունի ծառայության մեծ պատմություն:
Սովորաբար այս մոդելն աճուրդում վաճառվում է մոտ 5000 ֆունտով, սակայն այս անգամ գնորդի համար այն արժեցել է ռեկորդային 43 000 ֆունտ։