«Չելսին» բանակցում է ՊՍԺ-ի հետ Կիմպեմբեի տրանսֆերի հարցով

«Չելսին» բանակցում է ՊՍԺ-ի հետ Կիմպեմբեի տրանսֆերի հարցով

Լոնդոնի «Չելսին» բանակցում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի տրանսֆերի հարցով, հաղորդում է Goal.com-ը։

Անգլիական ակումբն առաջարկել է 45-50 միլիոն եվրո։ ՊՍԺ-ն տրանսֆերից ակնկալում է 60-65 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Կիմպեմբեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ։