ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկել․ ՄԻՊ
Միջազգային իրավական ներկայացուցչի գրասենյակը նամակ էր ուղղել Հաագայի դատարանին՝ ներկայացնելով Լաչինի իրավիճակը, որն ադրբեջանական էթնիկ ատելության քաղաքականության հիմքով է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«18 օրերի ընթացքում շատ կարևոր դերակատարներ, նաև կազմակերպություններ, շատ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվեց Լաչինի հարցը, ինչպես նաև Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից եղավ գնահատական»,-թվարկեց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում և անհրաժեշտ է անցնել գործողությունների։
«Ես կոչ եմ արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք տեղում իրավիճակը հասկանալու և հետևությունների համար հիմք ունենալու համար»,-խոսքն ամփոփեց Քրիստիննե Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։