Նիկո՛լ, երեխես կարար մաhանար, ինչո՞ւ է հանցագործ Սուրենն ազատության մեջ

Նախորդ տարի հունիսին գրել էինք, որ Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի էր ենթարկել գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ 

Ավելի ուշ՝ հունիսի յոթին, հայտնեցինք, որ նա ձերբակալվել է։ Այնուհետև, ՔՊ-ականն ազատ արձակվեց, ավելին, շարունակեց զբաղեցնել ՋՕԸ վերահսկողության պետի պաշտոնը։

Այնուամենայնիվ, դատական գործընթացը շարունակվում է, բայց չի գոհացնում Արմեն Սահակյանի ընտանիքին։

Նրա հայրը՝ Վալենտին Սահակյանը, MediaHub-ի հետ զրույցում նշեց, որ իր տպավորությամբ, ամեն ինչ անում են Թորոսյանին արդարացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։