Թբիլիսիի «Տաշիր Պիցցա» պիցցերիայի հավի ֆիլեի մեջ սալմոնելա են հայտնաբերել

Թբիլիսիի «Տաշիր Պիցցա» պիցցերիայի հավի ֆիլեի մեջ սալմոնելա են հայտնաբերել

Թբիլիսիի «Տաշիր Պիցցա» պիցցերիայում հավի ֆիլեի մեջ սալմոնելա են հայտնաբերել։ Հայտնել է «Սպուտնիկ Վրաստանը»։

Սալմոնելայի ձողիկներ են հայտնաբերվել Seafood Group Telavi ընկերության կողմից արտադրված սառեցված ֆիլեներում։ Պիցցերիան պատվիրել է բոլոր մասնաճյուղերից հանել այս ընկերության հավի ֆիլեն ու չընդունել նոր առաքումներ։

Արտադրությունը դադարեցվել է, իսկ ընկերությունը տուգանվել է 1 հազար լարիով (370 դոլար)։