Նոյեմբերի 7-ին Օնիկ Գասպարյանը ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին. Փաշինյան

Նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին. Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 44-oրյա պատերազմում խայտառակ պարտության վերաբերյալ իր տեսակետը:

«Սա ծանր էր ինձ համար, որովհետև Շուշիի վերաբերյալ հրահանգներում, քննարկումներում ասել էի, որ Շուշին պետք է պահել և ստացել հավաստիացում, որ կպահեն: Շուշիի անկման լուրը լսելով առաջին պահանջս էր՝ կատարել այն, ինչ խոստացել են. Շուշին պահել, ետ վերցնել: Մինչև Եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում