ԱՄՆ-ը Չինաստանի վրա ներմուծման համար մաքսատուրքեր կսահմանի 34 տոկոս, իսկ ԵՄ-ի դեպքում՝ 20 տոկոս

ԱՄՆ-ը Չինաստանի վրա ներմուծման համար մաքսատուրքեր կսահմանի 34 տոկոս, իսկ ԵՄ-ի դեպքում՝ 20 տոկոս

ԱՄՆ կառավարությունը Չինաստանից ներմուծման համար մաքսատուրքեր կսահմանի 34 տոկոսի չափով, իսկ Եվրամիության դեպքում՝ 20 տոկոսի չափով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդերի այգում։

Բացի այդ, նմանատիպ միջոցառումները կազդեն Վիետնամի (46%), Հնդկաստանի (26%), Ինդոնեզիայի (32%), Կամբոջայի (49%), Մալայզիայի (24%), Կորեայի Հանրապետության (25%), Թաիլանդի (36%), Թայվանի (32%), Շվեյցարիայի (31%), Ճապոնիայի (24%) և այլ երկրների վրա։