Սարգիս Ադամյանը մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մոտ է Բունդեսլիգա վերադառնալուն։ Նրա հետ համաձայնության է հասել «Քյոլնը», հաղորդում է kicker.de-ն։ Պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթ։
29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Հոֆենհայմին», որի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունի։ Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Սարգիս Ադամյանը վարձակալությամբ անցկացրեց «Բրյուգեում»՝ դառնալով Բելգիայի չեմպիոն։
Transfermarkt.de-ն Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3,5 միլիոն եվրո։
«Քյոլնը» Գերմանիայի առաջնության առաջին տուրում օգոստոսի 7-ին կընդունի «Շալկեին»։