ՀԱՊԿ երկրները շարունակում են հավատարիմ մնալ ՀՀ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նպատակին. Տասմագամբետով

ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են հավատարիմ մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման նպատակին։ Գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն իր հոդվածում:
Նա նշել է, որ Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատանքը կազմակերպությունում:
«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղարար առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման` իրավիճակի մշտադիտարկման համար, բայց աշխատանքների վերջնական փուլում Երևանը խնդրեց համապատասխան փաստաթուղթը հանել օրակարգից»,- գրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում շարունակվում է, Երևանի բազմակողմ շփումները շարունակվում են աշխատանքային ռեժիմով: «ՀԱՊԿ անդամ պետություններն իրենց հերթին նպատակադրված են զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- գրել է Տասմագամբետովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը թելադրում է կազմակերպության գործունեության ոլորտները կարգավորող իրավական-փաստաթղթային բազայի հետագա կատարելագործման, հիմնարար փաստաթղթերի հստակեցման ու նոր պայմաններին համապատասխանեցնելու, որոշումների ընդունման գործընթացի հստակեցման անհրաժեշտությունը: