Ռիսկերից խուսափելու համար 24-ժամյա ծառայություն ենք իրականացնում Նաիրիտում․ Ղազարյան

ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց կրիպտոարժույթներից, քանի որ, ըստ նրա, սա դարձել է հանցագործությունները կոծկելու տարբերակ։

Պապոյանը նաև հետաքրքրվեց Նաիրիտ գործարանի տարածքում գտնվող վտանգավոր նյութերից, որպեսզի հասկանա՝ դրանց վերացնելու ինչ տարբերակներ կան և արդյոք դա բյուջեով նախատեսվում է։
Ղազարյանը պատասխանեց, որ հարցն իսկապես մտահոգիչ է, բայց ահռելի աշխատանք պետք է իրականացնել։

«Ռիսկերից խուսափելու համար 24-ժամյա ծառայություն ենք իրականացնում Նաիրիտում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում