12-րդ անընդմեջ հաղթանակը. Փյունիկը ջախջախեց Վանին

12-րդ անընդմեջ հաղթանակը. Փյունիկը ջախջախեց Վանին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալել էր «Վանին»։ Հայաստանի գործող չեմպիոնը խաղակեսերից յուրաքանչյուրում երկուական գոլ խփեց և հաղթեց 4։0 հաշվով, գրում է Armsport.am-ը։

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց Յուսուֆ Օտուբանջոն։ 9 րոպե անց Էդգար Մալաքյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

54-րդ րոպեին Ալեքսանդր Միլկովիչը հաշիվը խոշոր դարձրեց։ Իր թիմի վերջին գոլը 58-րդ րոպեին խփեց Հովհաննես Հարությունյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։