Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ)

Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ)

Վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել մայթին կայանելու համար, քրեական գործ է հարուցվել, հանցագործին որոնում են: Հայտնում է Մոսկվայի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը։

Քննության տվյալներով՝ չորեքշաբթի օրն Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին մեքենա է կայանել Մոսկվայի Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի մուտքի մայթին։ Դա դժգոհություն է առաջացրել տեղի 24-ամյա բնակչի մոտ, ով նկատողություն է արել վարորդին։ 21-ամյա երիտասարդը հարձակվել է մոսկվացու վրա, ծեծի ենթարկել նրան, ապա դանակով հարվածել փորին։

Ստացած վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է, հանցագործը դիմել է փախուստի։

Տեսանյութն այստեղ