Ալեքսիս Օհանյանը փնտրում է հայ ծագումնաբանի, ով կօգնի վերականգնել ընտանեկան տոհմածառը

Ձեռնարկատեր, Reddit-ի համահիմնադիր եւ գլխավոր նախագահ Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում տապանաքարերի լուսանկար է հրապարակել, որոնց վրա գրված են Ավետիս եւ Մանզար անուններն ու Օհանյան ազգանունը։
«Ցանկանում եմ վարձել հայ ծագումնաբանի, որը կօգնի վերականգնել մեր տոհմածառը: Եթե ճանաչում եք հայ մասնագետի, ով կարող է դա անել պրոֆեսիոնալ կերպով, գրեք ինձ», - գրառմանը կից գրել է Ալեքսիս Օհանյանը։