Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը Համաշխարհային օլիմպիադայում

Հայտնի են Հայաստանի շախմատի հավաքականների կազմերը Համաշխարհային օլիմպիադայում

Հայտնի են Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականների կազմերը, որոնք կմասնակցեն Համաշխարհային օլիմպիադային:

Տղամարդկանց հավաքականում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանի Չենայ քաղաքում: Այն կմեկնարկի հուլիսի 29-ին և կեզրափակվի օգոստոսի 10-ին: