Խարկովում հեռուստաաշտարակ է վնասվել

Խարկովում հեռուստաաշտարակ է վնասվել

Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Խարկովում վնասվել է հեռուստատեսային ենթակառուցվածքը։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, ներկայումս ընդհատումներ կան թվային հեռուստատեսության ազդանշանում։

Մինչ այս Սերգեյ Լեբեդևը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Խարկովում գտնվող հեռուստաաշտարակի վրա։ Լեբեդևի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 16:36-ին՝ կտրելով Դերևյանկո փողոցում գտնվող աշտարակի մոտ մեկ երրորդը։

Լեբեդևը հավելել է, որ ներկայումս Խարկովի հակաօդային պաշտպանության համակարգերն ունակ են գործել միայն նվազագույն հեռավորության վրա և չեն շփվում միմյանց հետ։

Տեսանյութն՝ այստեղ