Կադիրովը կոմայի մե՞ջ է․ Կրեմլի արձագանքը

Կադիրովը կոմայի մե՞ջ է․ Կրեմլի արձագանքը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առողջական վիճակը Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի գործը չէ․ այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան հայտնված տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին։

«Մենք տեղեկություն չունենք այդ հարցի վերաբերյալ: Ամեն դեպքում, նախագահի աշխատակազմը հազիվ թե կարողանա առողջական վկայականներ տալ, հետևաբար, մենք այստեղ ասելիք չունենք»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Ռամզան Կադիրովի առողջական վիճակի վատթարացման և Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացման մասին։ Միևնույն ժամանակ, Չեչնիայի ղեկավարն ինքը զբոսանքից տեսանյութ է հրապարակել նման լուրերի ի հայտ գալուց հետո և խորհուրդ տվել «բոլորին, ովքեր չեն կարողանում համացանցում ճշմարտությունը տարբերել ստից, զբոսնել մաքուր օդում և կարգի բերել իրենց մտքերը»։