Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է․ Լուազո

Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ, ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը:
Նա մեկնաբանել է հայկական և ադրբեջանական կողմի՝ գերիների փոխանակման պայմանավորվածությունները։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը հույսի շող է։ Թող դրան հետևվի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքումը»,- գրել է Լուազոն։