Հաստատվել են ՉԼ որակավորման փուլի «Փյունիկ» – «Կլուժ» հանդիպման օրն ու ժամը

Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի մարզադաշտում: Խաղը կսկսվի Հայաստանի ժամանակով ժամը 22:30-ին: