Հանրահայտ Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Հանրահայտ Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ վերադառնալ «Տոտենհեմ»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ներկայիս թիմի հետ։

Էրիկսենը միացավ «Բրենտֆորդին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անցկացրած 11 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ Էրիկսենի մոտ գրանցվեց սրտի կանգ, նրա կյանքը հաջողվեց փրկել հմուտ բժիշկների գործողությունների շնորհիվ: