Եվրոպական հարթակներում Ադրբեջանի հետ խոսակցությանը արգելել են ԼՂ-ին գնալ
Աշխատանքի ընթացքում բացել ենք ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը, մութ ու հեռու անկյուններում թաքցված կամ եթե թաքցված չէ, ապա հասանելի չեն եղել։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ վերաբերվում է ԼՂ-ի ներկայացուցիչներին կամ նախկին վերնախավի ներկայացուցիչներին, պրոբլեմը այն է, որ իրենք հրաժարվել են անել դա։ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է, որ «եթե շարունակենք այս ճանապարհով գնալ, լինելու է սա, լինելու է սա»։ Եվ ձեր ասած շրջանակը չի արձագանքել։ Ասում էին՝ «հա լավ, այստեղ չի լինում, կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ ա եղել որ»։ Լիսաբոնյան գագաթնաժողովում ասվում ա, որ «այո՛, ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք ա պահպանվի, և ԼՂ-ը պետք ա ստանա ինքնավար կարգավիճակ Ադրբեջանի կազմում»։ Եղել ա հնարավորություն եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, գիտե՞ք ինչի չի գնացել ԼՂ-ն, որովհետև արգելել են ԼՂ-ին»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում