Այս թեյը ձեզ կպաշտպանի քաղցկեղից. գիտնականները խորհուրդ են տալիս այն պարբերաբար խմել

Կանաչ թեյի օգտակարության մասին շատ է գրվել։ Արդեն հայտնի է, որ այն նվազեցնում է շաքարախտի առաջացման վտանգը, ինչպես նաև նպաստում է սրտի և արյան անոթների առողջացմանը։ Սակայն վերջերս գիտնականները հայտնաբերել են այս թեյի մեկ այլ յուրահատուկ հատկություն: Պարզվում է՝ այն կանխում է նաեւ քաղցկեղի զարգացումը։
Մասնագետների կարծիքով՝ ըմպելիքում պարունակվող պոլիֆենոլները կարող են օգնել կանխարգելել կրծքագեղձի, կոլոռեկտալ քաղցկեղի, լյարդի, ձվարանների, շագանակագեղձի և բերանի խոռոչի պաթոլոգիաները։ Այս մասին գրում է Journal of Medical Food-ը։
Նշենք, որ կանաչ թեյի հակաքաղցկեղային հատկությունների մասին առաջին անգամ խոսվել է մի քանի տարի առաջ։