Չավուշօղլուն այսօր Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 16-ին կայցելի Մոսկվա, բանակցություններ կվարի Սերգեյ Լավրովի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինան, Աստանայի բանակցությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Մարտի 16-ին Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն կայցելի Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ բանակցություններ վարելու համար», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարները տեսակետների «համաժամեցում» կանցկացնեն Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ։
Նախարարները մտքեր կփոխանակեն ներուկրաինական ճգնաժամի ներկա իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմը թուրք գործընկերներին կտեղեկացնի Ուկրաինայում ՌԴ զինված ուժերի հատուկ ռազմական գործողության ընթացքի և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերի մասին։
Բացի այդ, նախարարները կմշակեն այս տարի կայանալիք Աստանայի ձևաչափով հաջորդ եռակողմ գագաթնաժողովի ժամկետներն ու բովանդակությունը և կդիտարկեն Ռուսաստանի և Թուրքիայի առջև ծառացած խնդիրները՝ Սահմանադրական կոմիտեի զարգացման համատեքստում, Սիրիայի ապագա քաղաքական կառուցվածքի հիմքերը։
Կողմերը կկենտրոնանան նաև համապարփակ քաղաքական երկխոսության հաստատման և Լիբիայի սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքը կայուն հուն վերադարձնելու ուղիների որոնման վրա և մանրամասն կմշակեն անդրկովկասյան տարածաշրջանում համագործակցության խորացման, տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն նաև պատժամիջոցների աճի պայմաններում առևտրատնտեսական համագործակցության ամրապնդումը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ում: