Մհեր Ենոքյանի դատը ուղիղ չի հեռարձակվի․ փաստաբանը կասկած հայտնեց, որ օբյեկտիվ լուսաբանում կլինի
Դատարանը քննում է դաժան սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը։
Հիշեցնենք, որ Ենոքյանը 1996թ–ին Երևանում դաժանաբար սպանել էր Երևանի բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովին։ Իոսիֆի համակուրսեցի Մհեր Ենոքյանն ու քաղաքացի Արամ Հարությունյանը 1996թ. հուլիսի 12-ին, համաձայնության գալով Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20 000 դոլար պահանջելու շուրջ, Աղաջանովին տարել են Հարությունյանի բնակարան, որտեղ առանձին դաժանությամբ սպանել են Աղաջանովին:
Ըստ քրեական գործի՝ մինչ Հարությունյանը բռնել է Իոսիֆի ոտքերը, Մհեր Ենոքյանը մետաղյա գործիքով հարվածել է Աղաջանովի գլխին, ապա դանակով հարվածել կրծքավանդակին ու աչքին։ Երբ Իոսիֆը ուշաթափվել է, Ենոքյանի հրահանգով Հարությունյանը կտրել է Իոսիֆի պարանոցը։ Դաժան սպանությունից հետո նրանք դիակը դուրս են տարել, թաքցրել բետոնե հենապատի հետևում և ծածկել քարերով:
Նշենք, որ Ենոքյանի պաշտպանը, որ նաև նրա կինն է, դեմ արտահայտվեց նիստի ուղիղ հեռարձակմանը։
«Եթե օբյեկտիվ են լրատվամիջոցները, ապա մենք վերապահումով կողմ ենք տեսաձայնագրմանը»,- ասաց Զառա Մեջլումյանը։
Նա նկատեց՝ իրենք իրենց լրատվամիջոցներին չեն հրավիրել, ուստի ունեն մտահոգություն, որ իրենց իրավունքները կարող են ոտնահարվել։
Տուժող կողմն էլ հայտնեց, որ իրենք որևէ լրտվամիջոցի չեն հրավիրել։ Դատախազը հարցը թողեց դատարանի հայեցողությանը։
Դատարանը որոշեց, որ նիստը ուղիղ չի հեռարձակվի, բայց կտեսաձայնագրվի։
Մանրամասները՝ տեսանյութում։