Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները

Ինչպե՞ս են «Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները

Ապրիլի 12-ի վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած բոլոր զինծառայողների առողջական վիճակում կա դրական դինամիկա, բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նախորդիվ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում ևս կա դրական դինամիկա։

 «Այս պահին նրա վիճակն արդեն գնահատվում է ծանր, կայուն»,- տեղեկացրեց Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը դեռևս չպարզված հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Պատահարի հետևանքով զոհվել է 4 զինծառայող: Վիրավորում է ստացել 20 զինծառայող, որոնցից մեկի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Նարե Գնունի