Մեքսիկայում վեցամյա տղան 12 մետր բարձրությունից ընկել է գետը (տեսանյութ)

Մեքսիկայում վեցամյա տղան 12 մետր բարձրությունից ընկել է գետը (տեսանյութ)

Մեքսիկայում 6-ամյա երեխան 12 մետր բարձրություն ունեցող  զիփլայնից վայր է ընկել գետը։ Այս մասին գրել է ABC հրատարակությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 25-ին Մոնտերեյի Ֆունդիդորա զբոսայգում։ Այդ պահին ատրակցիոնում եղել են միաժամանակ և՛ մեծահասակ, և՛ երեխա։
Հաղորդվում է, որ տուժածը ողջ է մնացել՝ կապտուկներ և նյարդային ցնցում է ստացել։ Այգու աշխատակիցները նրան դուրս են բերել ջրից, իսկ տուժածի ծնողները զննել են որդուն ու հրաժարվել հոսպիտալացումից։

Տեսանյութն՝ այստեղ