Սիրուշոն տեսանյութով բացահայտել է նորածին դստեր անունը

Սիրուշոն տեսանյութով բացահայտել է նորածին դստեր անունը

Երգչուհի Սիրուշոն, որը երրորդ անգամ մայր է դարձել, բացահայտել է փոքրիկի անունը։ Սիրուշոն ու նրա ամուսինը՝ Լեւոն Քոչարյանը, փոքրիկի համար ընտրել են Զաբել անունը։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված հոլովակում երգչուհին պարզաբանել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել այդ անվան վրա․ զույգը միավորել է փոքրիկի տատիկների անունները՝ Սյուզան եւ Բելա։