Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է․ պաշտոնական

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մադրիդի «Ռեալը»։
««Ռեալ Մադրիդն» ու Կիլիան Մբապեն համաձայնության են եկել, որով նա կլինի «Ռեալի» խաղացող հաջորդ հինգ մրցաշրջաններում»,- ասվում է պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հարձակվողն ամենայն հավանականությամբ հանդես կգա 9 համարի ներքո։
2023/24 մրցաշրջանի 48 խաղում նա դարձել է 44 գնդակի և 10 գոլային փոխանցման հեղինակ։